Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Այս երեք ամիսների օրերս տարբերվեցին նախորդ ամիսների և տարիների օրերից։Շատ անսովոր էր,որ պետք է դիմակ և ձեռնոց հագնեինք և տնային պայմաններում տեսադասեր անեինք։Սակայն մենք քիչ-քիչ վարժվեցինք այդ ամենին։Այս երեք ամիսների ընթացքում մենք կատարեցինք տեսադասեր և հետ չմնացինք մեր ուսումնական ծրագրից։Այս երեք ամիսների ընթացքում բացի տեսադասերից ես ժամանակս արդյունավետ օգտագործեցի։Խաղացի շախմատ և բարելավեցի շախմատ խաղալու ունակություններս։Սովորեցի աշխատել Animotica ծրագրով և հիմա ես այդ ծրագրով մոնտաժում եմ իմ տեսանյութերը։Սովորեցի նաև օգտվել Microsoft teams ծրագրից։Բարելավեցի նաև խոհանոցում աշխատելու ունակություններս, և մայրիկիս հետ սկսեցինք պատրաստել տարբեր տեսակի և համերի՛տորթեր,բլիթներ,կեքսեր և այլն։Կարդացի ”The Ghost Of Genny Castle”, և “Mathilda” գրքերը։Նայել եմ “The Boy”, “The Boy 2”, “Frozen 2”, “Spider Man”, “Shrooms” և այլ ֆիլմեր։Իսկ անգլերեն լեզվիս բառապաշարը ավելացրել եմ տարբեր նյութեր կարդալով։Մասնակցել եմ “Ամիսներ անց”, “Մաթեմատիկայի փազլ”,”Իմ հեղինակած նախագիծը”, “Անահիտ ֆիլմի և մուլտֆիլմի տարբերությունը”, “Մարտյան տարածված բառերի եռյակ”, “Իմ սիրելի հերոսուհու մասին”, “Ուսումնասիրում ենք խուճապը”, “Կորոնաճառեր” նախագծերին։Ամեն շաբաթ գրել եմ հաշվետվություն,ահա սրանք հաշվետվությունների հղումներն են՛

Հաշվետվություն, մայիսի 11-15

Հաշվետվություն 4-10

Իմ օրը կորոնավիրուսի ժամանակ

Հաշվետվություն 13-17

Հաշվետվություն 20-24

Հաշվետվություն

Հեռավար-առցանց ուսուցման անհատական պլան

Leave a comment