Երրորդ ուսումնական շրջանի ամփոփիչ հաշվետվություն

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփիչ հաշվետվություն

Անուն-Մարիա

Ազգանուն-Պետրոսյան

Դպրոց-Միջին դպրոց

Դասարան-7․6

Ընտրության գործունեություն-թվային նկարչություն

Ֆիզկուլտուրա-Նետաձգություն

Նախագծեր

Հայոց լեզու / գրականություն

Նախագիծ՝ օրագրություն

Նախագիծ՝ կարդում ենք Թումանյան

Նախագիծ՝ մայրենի լեզվի օրը

Նախագիծ՝ կարդում ենք Չարենց

Քիմիա՝

Նախագիծ՝ գարնանային

Նախագիծ՝ նյութերը մեր շրջապատում

Նախագիծ՝ զատիկի ծեսը և քիմիան

Նախագիծ՝ քիմիական տարրերի  և նյութերի տարածվածությունը

Նախագիծ՝ քիմիական տարրերի անվանումների առաջացումը

Նախագիծ՝ ատոմա-մոլեկուլային տեսության ստեղծման պատմություն

Ֆիզիկա՝

Արեգակնային համակարգի մասին

Ռոբերտ Հուկի մասին

Իսահակ Նյուտոնի մասին

Անգլերեն՝

Famous women

Ռուսերեն՝

Экология нашего города

Рассказ о маме

День святого Саркиса

Թեման․Պարզ մեխանիզմներ։Քննարկվող հարցեր

17․05-21․05

Թեման․Պարզ մեխանիզմներ:Լծակ:Լծակի կանոնը:Թեք հարթություն:Մեխանիզմի օգտակար գործողության գործակից:Ճախարակ:

1.Որո՞նք են պարզ մեխանիզմները

Պարզ մեխանիզմներ են՝ թեք հարթությունը,սեպը,պտուտակը,լծակը,ճախարակը,մխոցը․․․

2.Ի՞նչ է լծակը։

Լծակը մի ձող է,որը կարող է պտտվել անշարժ հենարանի շուրջը։

3.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ

Հենման կետից մինչև ուժի գծի ազդման հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ։

4.Ճախարակի ինչ տեսակներ գիտենք:

Ճախարակը լինում է՝ անշարժ և շարժական։

5.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:

Անշարժ կոչվում է այն ճախարակը, որի առանցքն ամրացված է և բեռներ բարձրացնելու ժամանակ ո՛չ իջնում է, ո՛չ բարձրանում: 

6.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:

Շարժական կոչվում է այն ճախարակը, որը շարժվում է բեռի հետ միասին:

7.Ի՞նչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:

Անշարժ ճախարակը կիրառվում է միայն ուժի ազդման ուղղությունը փոխելու համար։ 

8.Ի՞նչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը:Այն օգտագործելիս ինչքան ենք շահում ուժի մեջ:

Երբ անհրաժեշտ է լինում փոխել ոչ միայն ուժի ուղղությունը, այլև ուժի մեջ շահում ստանալ, դա անում են շարժական ճախարակի միջոցով:

9.Ի՞նչ է բազմաճախարակը:Այն օգտագործելիս որքան ենք շահում ուժի մեջ:

Ուժի մեջ ավելի մեծ շահում ստանալու նպատակով կիրառում են բազմաճախարակ,որն անշարժ և շարժական ճախարակների համակցությունն է:

10.Գծել անշարժ և շարժական ճախարակների սխեմաները:

11.Ո՞ր աշխատանքն է կոչվում օգտակար

Այն աշխատանքը,որը կատարվում է միայն ավտոմեքենան բարձրացնելու համար,կոչվում է օգտակար աշխատանք։

12.Ո՞ր աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված

Մեխանիզմի օգտագործմամբ նպատակին հասնելու համար կատարված ամբողջ աշխատանքը կոչվում է լրիվ աշխատանք,իսկ եթե որևէ մեխանիզմ ենք օգտագործում բեռը բարձրացնելու համար մենք պետք է լրացուցիչ աշխատանք կատարենից,դա կոչվում է՝ ծախսված։

13.Ինչո՞ւ լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից

Օգտակար աշխատանքը միշտ լրիվ աշխատանքի որոշ մասն է, որը մարդը կատարում է մեխանիզմների միջոցով։

14.Ո՞ր մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս թե օգտակար աշխատանքը լրիվ աշխատանքի որ մասն է,կոչվում է մեխանիզմի օգտակար գործողության գործակից։

15.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>

Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ,այդքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ,և հակառակը։

16.Հնարավո՞ր է արդյոք,որ ՕԳԳ-ն մեծ լինի 100%-ից

ՕԳԳ-ն միշտ փոքր է 100%-ից։

Սովորել Է.Ղազարյանի դասագրքից՝ էջ90-ից մինչև էջ100

English 17.05,classwork

Joanne is happy. She smiles happily.

The boy is loud. He shouts loudly.

Her English is fluent. She speaks English fluently.

Our mum was angry. She spoke to us angrily.

My neighbour is a careless driver. He drives carelessly.

The painter is awful. He paints awfully.

Jim is a wonderful piano player. He plays the piano wonderfully.

This girl is very quiet. She often sneaks out of the house quietly.

She is a good dancer. She dances really well.

This exercise is simple.You simply have to put one word in each space.

Պատմություն 14․05,ամփոփումների շարք

Ամփոփումների շարք

Բանավոր ներկայացնել Հռոմեկան կայսրությունը։

Նշել հռոմեկան կայսրերից մի քանիսին, նկարագրել նրանց։

Օկտավիանոս Օգոստոս

Տիբերիոս

Կալիգուլա

Կլավդիոս

Ներոն

Գալբա

Օտոն

Վիտելիոս

Վեսպասիանոս

Տիտոս

Դոմիցիանոս

Ներվա

Տրայանոս

Հադրիանոս

Անտոնինոս Պիոս

Լուցիոս Վերոս

Մարկոս Ավրելիոս

Ավիդիոս Կասիոս

Կոմոդոս

Ինչպե՞ս կործանվեց Հռոմեկան կայսրությունը

Այն բաժանվեց երկու մասի՝ Արևելյան և Արևմտյան կասրություների։Արևելյան կասրությունը համեմատաբար ավելի ուժեղ էր Արևմտյան կասրությունից,ապագայում այն դառավ Բյուզանդական կասրություն։Շատ թույլ լինելու, և հեշտությամբ ճնշվելու պատճառով 476 թվականին Արևմտյան կայսրությունը կործանվեց։

Մեխանիկական աշխատանք:Հզորություն:Քննարկվող հարցեր.

Մեխանիկական աշխատանք:Հզորություն:Խնդիրների լուծում։

Դասարանում քննարկվող հարցեր.

10․05-14․05

1.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը

Աշխատանք հասկացությունը ֆիզիկայում օգտագործվում է այն ժամանակ, երբ դիտարկվում է մարմնի շարժումը որևէ ուժի ազդեցությամբ:

2.Ի՞նչ մեծություններից է կախված մեխանիկական  աշխատանքը

Մեխանիկական աշխատանքը կախված է մարմնի վրա ազդող ուժից և այդ ուժի շնորհիվ մարմնի անցած ճանապարհից:

3.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը

Աշխատանքը հավասար է մարմնի վրա ազդող ուժի եւ նրա ուղղությամբ մարմնի անցած ճանապարհի արտադրյալին:

A=Fs(Աշխատանքը =  ուժ* ճանապարհ):

4.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում

Այն արտահայտվում է ջոուլով /Ջ/:

5.Ի՞նչն է կոչվում հզորություն

Հզորությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է ֆիզիկական մարմնի կատարած աշխատանքի և դրա կատարման ժամանակամիջոցի հարաբերությանը։

6.Ինչպես հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը

N=A:t(հզորություն=աշխատնք:ժամանակամիջոց):

7.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը

A=Nt(աշխատանքը=հզորություն*ժամանակամիջոց):

Հայոց լեզու 10․05,տնային աշխատանք

Կուսումնասիրես քո նախընտրած կամ քեզ համար սիրելի, հարազատ որևէ մասնագիտության տերմինները և կներկայացնես դրանցից կարևորները ձայնագրությամբ կամ տեսանյութով:

Ծրագրավորման տերմինների մասին

Ինչպես բոլոր մասնագիտություններն, այդպես էլ ծրագրավորումն ունի տարբեր տերմիններ։Ահա դրանցից մի քանիսը․

Algorithm

C++

CSS

C#

Java

Java Script

Python 

SQL

HTML

Հայոց լեզու 5․05,տնային աշխատանք

1.Տրված վերաբերական բառերով նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ վերաբերմունք են արտահայտում դրանք:

Թերևս, միգուցե, կարծես, մի՞թե, երևի:

Թերևս ես կշարունակեմ սովորել անգլերեն,ապա իսպաներեն։(Երկբայական)

Միգուցե  նա էր մեղավորը,և պետք չէր ընկերոջը մեղադրել։(Երկբայական)

Կոկորդս ցավում է,կարծես ինչ որ մեկը դանակով խփի այն։(Երկբայական)

Մի՞թե այդ մարդն է գրել այս բանաստեղծությունը։(Երկբայական)

Երևի երկուշաբթի օրը կգնամ հիվանդանոց։(Երկբայական)

2.Տրված կապերով կազմի՛ր նախադասություններ: Ո՞ր հարցին են պատասխանում դրանց հետ գործածվող գոյականները:

Պես, հետ, առանց, վրա, համար:

Նրա պես աշխատասեր մարդուց պետք է օրինակ վերցնել։

Մարդուց-ումի՞ց

Օրինակ-ի՞նչ

Նրա հետ նա շատ ակտիվ խոսում է դասերին։

Նրա-ու՞մ

Դասերին-ինչի՞ն

Առանց նրա ամառը շատ տխուր անցավ։

Նրա-ու՞մ

Ամառը-ի՞նչը

Լիցքավորիչս սեղանի վրա եմ թողել,որ խնդրեմ կբերե՞ս։

Լիսքավորիչը-ի՞նչը

Սեղանի վրա-ինչի՞ վրա

Ցանկանում եմ նրա համար վզնոց գնել, բայց նրա ճաշակը լավ չգիտեմ։

Նրա-ու՞մ

Վզնոց-ի՞նչ

Ճաշակը-ինչը՞

Գրականություն 4․05,տնային աշխատանք

Կատարում ենք առաջադրանքները:

Ես  մի  հեքիաթ  գիտեմ,  որն  ուզում  եմ  քեզ  նվիրել:

Լինում  է,  չի  լինում,  մի  փոքրիկ  գյուղում  մի  մարդ  է  լինում:  Նա  ջրավաճառ  է  լինում:  Այդ  ժամանակներում  ջուրը  ծորակից  չէր  հոսում.  այն  հանում  էին  կամ  ջրհորների  խորքից,  կամ  էլ  վերցնում  էին  խորը  գետից:  Նա,  ով  չէր  ուզում  ինքնուրույն  ջուր  որոնել,  ստիպված  էր  այն  առնել  ջրավաճառի    կավե  մեծ  կուժերից:  Նրանք  շրջում  էին  գյուղից  գյուղ՝    հետները  տանելով  անգին  հեղուկը:

Մի  անգամ,  առավոտյան  կուժերից  մեկը  ճաք  տվեց,  ու  ջուրը  սկսեց  կաթել  ամբողջ  ճանապարհին:  Երբ  ջրավաճառը  հասավ  գյուղ,  գնորդներն  ամեն  անգամվա  պես  տասը  մետաղադրամով  առան  աջ  կուժի  միջի  ամբողջ  ջուրը,  և  միայն  հինգ  մետաղադրամ  տվեցին  այն  կուժի  ջրին,  որը  լիքն  էր  կիսով  չափ:

Նոր  կուժ  առնելը  շատ  թանկ  կնստեր  ջրավաճառի  վրա,  այդ  պատճառով  նա  որոշեց  ճանապարհն  անցնել  արագ՝    վնասի  չափը  նվազեցնելու  համար:

Երկու  տարի  շարունակ  տղամարդը  ջուր  էր  տանում  գյուղ  և  ստանում  իր  տասնհինգ  մետաղադրամը:

Մի  անգամ  նա  գիշերն  արթնացավ  կամացուկ  ձայնից:

Մի  անգամ  նա  գիշերն  արթնացավ  կամացուկ  ձայնից:

—  Է՛յ…է՜յ:

—  Ո՞վ  կա  այստեղ,-հարցրեց  տղամարդը:

—  Ես  եմ:

Ձայնը  գալիս  էր  ճաքած  կուժից:

—  Ինչո՞ւ  դու  ինձ  արթնացրիր  այս  ժամին:

—  Ինձ  թվում  է՝    եթե  ես  քեզ  հետ  խոսեի  օրը  ցերեկով,  վախը  քեզ կխանգարեր  ինձ  հետ  խոսել…Իսկ  ինձ  հարկավոր  է,  որ  դու  ինձ  լսես:

—  Ի՞նչ  ես  ուզում:

-Ես  ուզում  եմ քեզնից  ներողություն խնդրել:  Ճաքը,  որից  ջուրը  հոսում  է,  առաջացել  է  ոչ  իմ  մեղքով:  Բայց  ես  գիտեմ,  թե  այն  որքան  է  քեզ  վշտացրել:  Ամեն  օր,  երբ  դու  հոգնած  հասնում  ես  գյուղ  և  իմ  բերածի  դիմաց  ստանում  ես  ուղիղ  կես  գին,  քիչ  է  մնում  ես  պայթեմ    արցունքներից:  Ես գիտեմ,  որ  դու կարող  ես  ինձ  նոր  կուժով  փոխարինել  կամ  էլ  շպրտել,  բայց,  մեկ  է,  դու  ինձ  չես  շպրտում:  Դրա  համար  ես  ուզում  եմ  շնորհակալություն  հայտնել  և  մեկ  անգամ  ևս  ներողություն  խնդրել  քեզանից:

—  Զավեշտ  է,  որ  դու  ինձնից  ներողություն  ես  խնդրում,-  քրթմնջաց  ջրավաճառը:  Առավոտ  շուտ  մենք  երկուսով  զբոսանքի  կգնանք:  Ես  ուզում  եմ  քեզ  մի  բան  ցույց  տալ:

Ջրավաճառը  նորից  ընկղմվեց  քնի  մեջ  մինչև  լուսաբաց:  Երբ  հորիզոնին  երևաց  արևը,  նա  վերցրեց  ճաքած  անոթն  ու  ուղղվեց  դեպի  գետը:

-Նայի՛ր,-ասաց  նա  հասնելով  մի  տեղի,  որտեղից  երևում  էր  ամբողջ  քաղաքը:  Ի՞նչ  ես  դու  տեսնում:

—  Քաղաք,-պատասխանեց  անոթը:

—  Էլ  ի՞նչ  ես  տեսնում,-  հարցրեց  տղամարդը:

—  Չգիտեմ…:  Ճանապարհ,-կասկածելով  ասաց  կուժը:

—Ճի՛շտ  է:  Իսկ  հիմա  նայիր  արահետին:  Ի՞նչ  ես  տեսնում:

—  Ես  տեսնում  եմ  չոր  հող  և  քարեր՝  ճանապարհի  աջ  կողմում  ու  ծաղիկների  շարք՝    ձախ  կողմի  վրա,-  ոչ  այնքան  վստահ  ասաց  կուժը՝    չհասկանալով,  թե  ինչ  է  իրենից  ուզում  իր  տերը:

—  Տարիներ  շարունակ  ես  անցել  եմ  այս  ձանձրալի,  անուրախ  ճանապարհով,  ջուր  եմ  տարել  գյուղ  և  երկու  կուժի  ջրի  դիմաց  ստացել  նույն  մետաղադրամները…  Բայց  մի  անգամ  ես  նկատեցի,  որ  քեզ  վրա  ճաք  է  առաջացել,  և  ջուրը  քչանում  է:  Քեզ  նոր  կուժով  փոխարինել  ես  չէի  կարող,  բայց  իմ  գլխում  ուրիշ  գաղափար  ծնվեց.  ես  գնեցի  գույնզգույն  ծաղիկների  սերմեր  և  ցանեցի  դրանք  ճանապարհի  երկու  կողմերում:  Ամեն  անգամ,  երբ  ես  անցնում  էի  այդ  ճանապարհով,  քեզնից  հոսող  ջուրը  ոռոգում  էր  արահետի  ձախ  կողմը:  Այդպես  առաջացավ  այս  գեղեցկությունը:

Ջրավաճառը  դադար  տվեց,  նայեց  իր  հավատարիմ  կուժին  ու  հարցրեց.  «Եվ  դո՞ւ  ես  ինձնից  ներողություն  խնդրում:  Մի՞թե  նշանակություն  ունեն  այն  մի  քանի  ավել  մետաղադրամները,  երբ  քո  շնորհիվ,  քո  ճաքի  շնորհիվ  իմ  ճանապարհը  զարդարում  են  այս  վառվռուն  ծաղիկները՝    ուրախություն  պարգևելով  իմ  աչքերին:  Այդ  ե՛ս  պետք  է  քեզ  շնորհակալություն  հայտնեմ  քո  սքանչելի  ճաքի  համար:

Ես  հուսով  եմ,  ավելի  շուտ՝    համոզված  եմ,  որ  դու  հասկացար,  թե  ինչու  եմ  քեզ  նվիրում  այս    հեքիաթը:

1.Ի՞նչ կարևոր դաս քաղեցիր ստեղծագործությունից:

Երբ ինչ որ վատ բան է մեր կյանքում տեղի ունենում պետք չէ շատ կենտրոնանալ և տխրել դրա վրա,այլ պետք մի նոր բան մտածել,և լավատես լինել։

2.Դու ի՞նչ վերնագիր կընտրեիր ստեղծագործության համար:

3.Ի՞նչ բնութագրական հատկանիշներ ունեն ջրավաճառն ու կուժը:

Նրանք շատ շնորհակալ և բարի մարդիկ են։

4.Մգեցված բառերը կազմության առումով ի՞նչ ընդհանրություն ունեն: Նմանատիպ մի քանի բառ էլ դու փորձիր գտնել:

Մգեցված բառերը երկու արմատ ունեն,և կապված են ա հոդակապով։