Անահատական նախագիծ

Օ Հենրի <<20 տարի անց>>

Ոստիկանը քայլում էր փողոցի երկայնքով, խիստ տեսքով։ Դա այն ձևն էր, ինչպես նա միշտ քայլում էր։ Նա չէր մտածում թե ինչպիսի տեսք ունի։ Փողոցում քիչ մարդ կար, ով կտեսներ նրան։ Ժամը մոտավոր գիշերվա տասն էր, սակայն ցուրտ էր և թեթև անձրևով քամի էր։ Նա կանգնում էր ամեն դռան առջև՝ ստուգելու դրանք փակ են արդյոք գիշերվա համար։ Այնուհետև նա պտտվեց և նայեց՝ փողոցով վերև և ներքև։ Նա բարետես և զգոն ոստիկան էր։ Քաղաքի այդ հատվածի բնակիչները շուտ էին գնացել տուն։ Անընդհատ կարող էիր տեսնել խանութների և փոքր ռեստորանների վառվող լույսեր, սակայն բիզնես վայրերի մեծամասնության դռները փակվել էին դեռ մեկ ժամ առաջ։ 

Հանկարծ ոստիկանը դանդաղեցրեց քայլերը։ Մութ խանութի դռան մոտ կանգնած էր մի տղամարդ։ Երբ ոստիկանը մոտեցավ նրան, տղամարդը արագ խոսեց․

-Ամեն ինչ կարգին է սպա, -ասաց նա, -ես իմ ընկերոջն եմ սպասում։ -20 տարի անց մենք որոշել ենք այստեղ հանդիպել, դա հնարավոր է տարօրինակ է հնչում, այնպես չէ՞։ -Ես կարող եմ բացատրել ձեզ, եթե ուզում եք վստահ լինել, որ ամեն ինչ կարգին է։ -Մոտավոր 20 տարի առաջ այս խանութի տեղում կար մի ռեստորան՝  <<Մեծ Ջո Բրեդիի ռեստորանը>>։

-Սա այստեղ է արդեն 5 տարի, -ասաց ոստիկանը։

Դռան մոտ կանգնած տղամարդը ուներ անգույն քառակուսի դեմք, վառվռուն աչքեր, և սպիտակ նշան՝ աջ աչքի մոտ։

-20 տարի առաջ, երեկոյան, -ասաց տղամարդը, -ես ճաշել էի Ջիմի Ուելի հետ։ -Նա իմ ամենալավ ընկերն էր, և ամենալավ մարդը աշխարհում։ -Ես և նա այստեղ ենք մեծացել՝ Նյու Յորքում, երկու եղբայրների նման։ -Ես 18 տարեկան էի, Ջիմին՝ 20։ -Հաջորդ առավոտյան ես պատրաստվում էի գնալ արևմուտք՝ աշխատանք գտնելու, սակայն Ջիմին չէր կարող հեռանալ Նյու Յորքից, նա կարծում էր դա միակ տեղն էր երկրի վրա։ -Մենք այդ երեկոյան պայմանավորվեցինք 20 տարի անց հանդիպել այստեղ։ -Մենք մտածում էինք, որ 20 տարուց մենք կիմանայինք, թե ինչ տեսակ տղամարդ կլինեինք, և ինչպիսի ապագա կունենայինք։

-Հետաքրքիր է հնչում, -ասաց ոստիկանը, -ընկերոջիցդ ինչ-որ նորություն ունե՞ս արևմուտք մեկնելուց հետո։

-Այո, որոշ ժամանակ նամակներ էինք գրում միմյանց, -ասաց տղամարդը, -սակայն 1 կամ 2 տարի հետո դադարեցինք։ -Արևմուտքը շատ մեծ է, ես շրջագայեցի ամենուրեք, և շարժվեցի արագորեն։ -Բայց ես գիտեմ, որ Ջիմին ինձ կհանդիպի, եթե կարողանա։ Նա նույնքան ճշմարիտ էր, որքան աշխարհի ցանկացած տղամարդ։ Նա երբեք չի մոռանա։ Ես անցել եմ հազարավոր մղոններ, որպեսզի այսօր կանգնեմ այստեղ։ Բայց ես ուրախ կլինեմ, եթե իմ հին ընկերը նունպես գա։ 

Սպասող տղամարդը հանեց մի նուրբ ժամացույց՝ պատված մանր զարդերով։

-Տասից երեք պակաս, -ասաց նա, -ժամը գիշերվա տասն էր, երբ միմյանց հրաժեշտ տվեցինք ռեստորանի դռան մոտ։

-Դու արևմուտքում հաջողակ էիր, այնպես չէ՞, -հարցրեց ոստիկանը։

-Անշուշտ՜, հուսով եմ Ջիմին նույնպես կեսն է արել։ -Նա դանդաղաշարժ էր։ -Ես ստիպված եմ եղել պայքարել իմ երջանկության համար։ -Նյու Յորքում տղամարդը շատ չի փոխվում։ -Արևմուտքում դու սովորում ես պայքարել այն ամենի համար, ինչ ստանում ես։ 

Ոստիկանը մեկ-երկու քայլ արեց։

-Ես գնամ իմ ճանապարհով, -ասաց ոստիկանը, -հուսով եմ ընկերդ կգա, եթե չգա հեռանալու ե՞ս։

-Ոչ, -ասաց տղամարդը, -առնվազն կես ժամ կսպասեմ, եթե Ջիմին ողջ է երկրի վրա, այստեղ կլինի այդ ժամին։ -Բարի գիշեր սպա։

-Բարի գիշեր, -ասաց ոստիկանը, և հեռացավ՝ փորձելով դռնելը։

Այժմ սառը անձրև էր գալիս, և քամին ավելի ուժեղ էր։ Մի քանի մարդ շտապելով քայլում էին փողոցի երկայնքով, փորձելով տաքանալ։ Իսկ խանութի դռան մոտ կանգնած էր տղամարդը, ով կտրել էր հազարավոր մղոններ, որպեսզի հանդիպեր ընկերոջը։ Նման հանդիպումը հաստատ չէր, որ կարող էր լինել, բայց նա սպասում էր։ Մոտավոր 20 րոպե սպասելուց հետո, փողոցը հատեց բարձրահասակ, երկար վերարկուով մի տղամարդ։ Նա քայլում էր սպասող տղամարդու ուղղությամբ։ 

-Այդ դու՞ ես Բոբ, -հարցրեց նա կասկածելով։ 

-Այդ դու՞ ես Ջիմի Ուելս, -գոռաց տղամարդը։

Տղամարդը վերցրեց Բոբի ձեռքը իր ձեռքի մեջ։

-Սա Բոբն է, հաստատ նա՜ է, ես վստահ էի, որ կգտնեմ քեզ այստեղ, եթե դեռ ողջ լինես։ -20 տարին երկար ժամանակ է, հին ռեստորանը էլ չկա, Բոբ։ -Երանի դա այստեղ լիներ, որպեսզի մենք կարողանայինք մեկ ուրիշ ընթրիք ունենալ։ -Քեզ համար լա՞վ էր արևմուտքում։ 

-Դա ինձ տվեց ամեն ինչ, ինչ ես ցանկանում էի։ -Դու շատ ես փոխվել Ջիմի, ես երբեք չէի մտածում, որ այսքան բարձրահասակ ես։

-Օ՜, ես մի փոքր մեծացել եմ 20 տարեկանից հետո։

-Գործերդ լա՞վ են Նյու Յորքում։

-Բավականին․ -Ես աշխատում եմ քաղաքի համար։ -Արի, Բոբ, գնանք այնտեղ, որը ես գիտեմ, խոսելու հին ժամանակների մասին։ 

Երկու ընկերները թև թևի մտած քայլում էին փողոցի երկայնքով։ Արևմուտքից եկած տղամարդը սկսեց պատմել իր կյանքի պատմությունը։ Մյուս ընկերը հետաքրքրությամբ լսում էր։ Անկյունում տեղակայված էր խանութ՝ վառվող էլեկտրական լույսերով։ Երբ նրանք մոտեցան, պտտվեցին՝ նայելու միմյանց երեսներին։ Տղամարդը՝ արևմուտքից, թևը հանկարծ ետ քաշեց։

-Դու Ջիմի Ուելսը չես, -ասաց նա, -20 տարին երկար ժամանակ է, բայց ոչ այնքան, որպեսզի փոխի մարդու քթի ձևը։

-Դա հաճախ փոխում է լավ մարդուն դեպի վատը, -ասաց բարձրահասակ տղամարդը։ Դու կալանքի տակ էիր այս 10 րոպեն, Բոբ։ Չիկագոյի ոստիկանությունը մտածում էր, որ դու կգաս Նյու Յորք։ -Նրանք ասացին, որպեսզի հետևեմ քեզ, և դու լուռ քայլում էիր, դա տարօրինակ է չէ՞։ -Բայց առաջին հերթին պետք է քեզ փոխանցեմ մի բան, որը խնդրել էին։ -Կարող ես այստեղ կարդալ, Ուելս անունով ոստիկանի կողմից է։ 

Բոբը բացեց թղթի փոքր կտորը, և նրա ձեռքերը կարդալուն պես սկսեցին մի փոքր դողալ։

“Բոբ։ Ես այդտեղ էի ճիշտ ժամանակին։ Ես տեսա այն մարդու դեմքը, ով փնտրվում էր Չիկագոյի ոստիկանության կողմից։ Ես չէի ցանկանում ինքս քեզ ձեռբակալել, դրա համար ուղղարկեցի մեկ ուրիշ ոստիկանի իր աշխատանքը կատարելու։”   

                                                                                                                       Ջիմի

Հայոց լեզու 6․05 դասարանական աշխատանք

Կետադրել․

Սա շատ հին պատմություն է, որը պատմել են մարդիկ, որոնց համար կարևոր էր իմաստությունը: Այն պատմում է չորս հարևան ընկերների մասին, որոնք ուսանում էին այնպիսի վարպետների մոտ, և ուսանելու ընթացքում հասել էին այնպիսի զարմանալի բարձունքների, որ նրանցից յուրաքանչյուրը վստահորեն կարող էր ասել, որ հասել է իմացության գագաթնակետին: Այնպես պատահեց, որ այս չորսը որոշեցին ճամփորդել և գործածել իրենց իմացությունը քանի որ ինչպես  ասվում է. <<Արդյո՞ք հիմար չէ նա, ով ունի գիտելիքներ և դրանք չի օգտագործում>>:

Նրանք  ճամփա ընկան միասին, սակայն ի սկզբանե գիտեին, և նախապես էլ հայտնի էր, որ ի տարբերություն երեք ընկերների որոնք հմուտ էին և՛  տեսության և՛  իրագործման մեջ, չորրորդը գիտելիքներով թույլ էր, բայց ըմբռնելու շնորհ ուներ: Որոշ ժամանակ անց, երբ նրանք ավելի լավ ճանաչեցին  միմյանց, երեք ընկերները զգացին, որ իրենց գործընկերը չունի համապատասխան որակներ,  և որոշեցին նրան տուն ուղարկել: Երբ նա հրաժարվեց, ընկերները նրան ասացին.

-Դա հատուկ է այնպիսիններին  ինչպիսին դու ես, անտարբեր առավելություններ ունեցող  զարգացած  մարդկանց նկատմամբ և համառելով, որ դու նրանց հետ հավասար ես:

Բայց այնուամենայնիվ, նրանք թույլատրեցին, որ նա հետևի իրենց, թեպետ նրան դուրս մղեցին իրենց շրջապատից: Ստացվեց այնպես, որ նրանք  ճանապարհին ոսկորներ և ինչ-որ կենդանու մասեր գտան:

Ահա ասաց առաջինը` 

-իմ պատկերացմամբ այս կույտի մեջ  առյուծի կմախք և ոսկորներ են:

-Իսկ ես, ասաց երկրորդը, տիրապետում եմ այնպիսի գիտելիքների,  որ կարող եմ այս կմախքի միջոցով վերականգնել առյուծի մարմինը:

-Դե իսկ ես, ասաց երրորդը,  տիրապետում եմ այնպիսի արվեստի, որ կարող եմ վերադարձնել կյանքը այնպես որ ես կարող եմ կենդանանցնել այս մարմինը:

Նրանք որոշեցին այդպես էլ վարվել ոսկորների կույտի հետ,  կիրառել իրենց գիտելիքները: Չորրորդը բռնելով նրանց ձեռքերը ասաց հետևյալ խոսքերը.

-Թեև ես բավարար տաղանդ և ընդունակություն չունեմ, բայց այնուամենայնիվ ինչ-որ բան հասկանում եմ: Սրանք իսկապես առյուծի մնացորդներ են, նրան կյանքի կվերադարձնենք և նա մեզ տեղում կսպանի:

Բայց այն երեքը շատ էին ոգևորվել տեղում գործնական աշխատանք կատարելու  հնարավորությունից: Մի քանի րոպե անց նրանց դիմաց կանգնեց մի հսկա կենդանի ու սոված առյուծ: Մինչ այն երեքը զբաղված էին իրենց գործողություններով,  չորրոդը  բարձրացավ բարձր ծառի վրա: Այնտեղից նա տեսավ  թե ինչպես առյուծը հոշոտեց իր ուղեկիցներին, և սլացավ դեպի անապատ: Միակ փրկվածը ծառից իջավ և ճիշտ համարեց վերադառնալ տուն:

Հայոց լեզու ինքնաստուգում

Քերականորեն վերլուծում ենք նախադասությունները:

Որոշում ենք՝ յուրաքանչյուր բառն ինչ խոսքի մասի է:

Որոշում ենք՝ յուրաքանչյուր բառն ինչ պաշտոն ունի նախադասության մեջ:

1․Երբ մտավ շուկա, փորձված աչքերով չափեց հրապարակը և զինվորների ու խանութպանների եռուզեռում մի անկարգություն նկատեց, որ նրան դուր չեկավ։

Փորձված – որոշիչ, դերբայ

Աչքերով – միջոցի խնդիր, գոյական

Չափեց – ստորոգյալ, բայ

Հրապարակը – ուղիղ խնդիր, գոյական

ԵՒ – շաղկապ

Նկատեց – ստորոգյալ, բայ

Զինվորների ու խանութպանների – հատկացուցիչ, գոյական

Եռուզեռում – տեղի պարագա, գոյական

Անկարգություն – ուղիղ խնդիր, գոյական

Որ – ենթակա

Նրան – հանգման խնդիր

Դուր չեկավ – ստորոգյալ, բայ

2․Գեր ու կլոր տղամարդ էր նա և հևում էր փուքսի պես. քրտնքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր երեսին։

Գեր ու կլոր – ածական, որոշիչ

Տղամարդ – գոյական, ենթակա

Նա – անձնական դերանուն

Հևում էր – ստորոգյալ, բայ

Փուքսի պես – հատկացուցիչ, ձևի պարագա

Երեսին – տեղի պարագա, գոյական

Քրտնքի – հատկացուցիչ, գոյական

Կաթիլները – ենթակա, գոյական

Շարվել էին – ստորոգյալ, բայ

Չեչոտ, կարմիր – որոշիչ, ածական

3․Տարօրինակ թվաց մի վայրկյան այն խռովությունը, որ ընկել էր իր սիրտը, և պատուհաններում հանգիստ դրած այն ծաղկի փայտե թաղարները, որ հաճախ լվանալուց ճերմակել՝ փայլում էին, կամ սենյակի երեք պատերի տակով փռած մինդարներն ու պատերին կպցրած երկար բարձերը անվրդով պատմում էին խաղաղ հրավերքների, ուրախ հարսանիքների, անխռով օրերի մասին։

տարօրինակ – որոշիչ, ածական

թվաց – ստորոգյալ, բայ

մի – որոշիչ, դերանուն

վայրկյան – չափ ու քանակի պարագա

այն – դերանուն

խռովությունը – ենթակա, գոյական

որ – դերանուն, ենթակա

ընկել էր – ստորոգյալ, բայ

իր – դերանուն

սիրտը – տեղի պարագա, գոյական

և – շաղկապ 

պատուհաններում – տեղի պարագա, գոյական

հանգիստ – ձևի պարագա, ածական

դրած –ստորոգյալ, բայ

այն – դերանուն

ծաղկի – հատկացուցիչ, գոյական

փայտե – որոշիչ, ածական

թաղարները – ուղիղ խնդիր, գոյական

որ – ենթակա, դերանուն

հաճախ – չափ ու քանակի պարագա

լվանալուց – պատճառի պարագա, բայ

ճերմակել – ստորոգյալ, բայ

փայլում էին – ստորոգյալ, բայ

կամ –շաղկապ

սենյակի – հատկացուցիչ, գոյական

երեք – որոշիչ, թվական

պատերի –հատկացուցիչ, գոյական

տակով – տեղի պարագա, կապ

փռած –ստորոգյալ, բայ

մինդարներն – ենթակա, գոյական

ու – շաղկապ

պատերին –տեղի պարագա, գոյական

կպցրած – ստորոգյալ, բայ

երկար –որոշիչ, ածական

բարձերը – ուղիղ խնդիր, գոյական

անվրդով – ձևի պարագա, ածական

պատմում էին – ստորոգյալ, բայ

խաղաղ – որոշիչ, ածական

հրավերքների – գոյական

ուրախ – որոշիչ, ածական

հարսանիքների – վերաբերական խնդիր, գոյական

անխռով – որոշիչ, ածական

օրերի մասին – վերաբերական խնդիր, գոյական

Հայոց լեզու 20․04 տնային աշխատանք

1․Նախադասությունների մեջ անհարկի կրկնվող բառերն ու բառակապակցությունները փոխարինիր կա՛մ համապատասխան դերանուններով, կա՛մ հոմանիշենրով, կա՛մ էլ  դո՛ւրս հանիր: Տրված և ստացված նախադասությունները համեմատի՛ր:

Նա արդեն պատկերացնում էր հոյակապ, մեծ գազանին, գազանի հետքից դատելով, պետք է որ մեծ գազան լիներ:

Ըստ հնդկական հավատալիքների` մեհյանի շենքը համապատասխանում է մարդու մարմնին: Եվ եթե մեհյանի կառուցումը չի ավարտվել, կամ մեհյանի որևէ մասը վատ է կառուցվել, ապա կառուցողի մարմնի համապատասխան մասերը կհիվանդանան:

Այդ սալերը, սալերից ամեն մեկը մի քանի տասնյակ տոննա է կշոում, դասավորված են կողք կողքի: Կարծես թե մի քանի տոննայանոց սալերը ոչ թե գահավիժել են վիթխարի բարձունքից, այլ ինչ-որ մեկի կողմից են շարվել: Սալերը նույնիսկ ավազի մեջ չեն թաղվել և նույնիսկ քերծվածքներ չունեն:

Նա արդեն պատկերացնում էր հոյակապ, մեծ գազանին, գազանի հետքից դատելով, պետք է որ մեծ լիներ:

Ըստ հնդկական հավատալիքների` մեհյանի շենքը համապատասխանում է մարդու մարմնին: Եվ եթե դրա կառուցումը չի ավարտվել, կամ որևէ մասը վատ է կառուցվել, ապա կառուցողի մարմնի համապատասխան մասերը կհիվանդանան:

Այդ սալերը, ամեն մեկը մի քանի տասնյակ տոննա է կշռում, դասավորված են կողք կողքի: Կարծես թե մի քանի տոննայանոց սալերը ոչ թե գահավիժել են վիթխարի բարձունքից, այլ ինչ-որ մեկի կողմից են շարվել: Սալերը նույնիսկ ավազի մեջ չեն թաղվել և նույնիսկ քերծվածքներ չունեն:

2․Տեքստի մեջ անհարկի կրկնվող բառերն ու բառակապակցությունները։ փոխարինի՛ր կա՛մ համապատասխան դերանուններով, կա՛մ հոմանիշներով, կա՛մ էլ դուրս հանիր: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Տիեզերքում կան գերծանր նյութեր և գերթեթև նյութեր:

Պարզվում է` ամենածանր նյութի խտությունից միլիարդ անգամ մեծ է Սիրիուսի (Լուսաստղի) արբանյակը կազմող գերծանր նյութի խտությունր: Արբանյակը ամենահանելուկային աստղերից մեկն է: Այդ աստղի վրա մակերևույթի ջերմությունը մոտ տասնհինգ հազար աստիճան է: Այդ աստղի ձգողական ուժը չափազանց մեծ է: Եթե այդ աստղը կազմող նյութից վերարկուի կոճակի մեծության կշռաքար պատրաստեն, կշռաքարը կշեռքի նժարի վրա երկաթուղային ամբողջ գնացքին կհավասարակշռի:

Տիեզերքում կան գերծանր նյութեր և գերթեթև նյութեր:

Պարզվում է` ամենածանր նյութի խտությունից միլիարդ անգամ մեծ է Սիրիուսի (Լուսաստղի) արբանյակը կազմող գերծանր նյութի խտությունր: Արբանյակը ամենահանելուկային աստղերից մեկն է: Այդ աստղի վրա մակերևույթի ջերմությունը մոտ տասնհինգ հազար աստիճան է: Նրա ձգողական ուժը չափազանց մեծ է: Եթե այդ աստղը կազմող նյութից վերարկուի կոճակի մեծության կշռաքար պատրաստեն, կշռաքարը կշեռքի նժարի վրա երկաթուղային ամբողջ գնացքին կհավասարակշռի:

Հայոց լեզու 4․04 տնային աշխատանք

1.Տրված բառերով և ածանցներով կազմել նոր բառեր:

տրտում, որս, դև, բույս, մարդ, պոչ, ձև, զեկույց, գիր, խոսք:

-ատ, -որդ, -ան, -տ, -ի, -ություն, -ում, -ավոր, -ական, -ային:

Տրտմություն, որսորդ, արսորդական, որսային, դևային, բուսական, մարդկային, պոչավոր, ձևավոր, ձևական, զեկուցագիր, գրական,գրություն։

2.Տրված բաղադրյալ բառերի միջև դնել գծիկ, որտեղ անհրաժեշտ է:

մանր-մունր, հասարակական քաղաքական, գոռում-գոչյուն, ուս-ուսի, երեսուն-երեսունհինգ, երեսունից երեսունհինգ, վերից վար, աղմուկ-աղաղակ, ալ կարմիր, քաղաքից-քաղաք:

3.Աստիճան և մոլախոտ բառերը նախադասություններում գործածել ուղիղ և փոխաբերական իմաստներով:

Աստիճանը բարձրանալուց ընկավ։

Նա ստացավ աստիչանի բարձրացում։

Մոլախոտերը պարունակում են իրենց մեջ վնասակար նյութեր։

Նա իրեն մոլախոտի նման է պահում։

Հայոց լեզու 30․03 տնային աշխատանք

Կշարադրես մտքերդ, առաջարկներդ հետևյալ թեմայով:

Ես և մասնագիտական կողմնորոշման շրջանը

Կարծում եմ, որ ամեն մեկը յուրովի է անցնում այս շրջանի միջով։ Մարդիկ կան ընտրության առաջ են կանգնած, մարդիկ էլ կան ովքեր նույնիսկ չգիտեն ինչ մասնագիտության տեր մարդ են ուզում դառնան, կամ ընդհանրապես չգիտեն ինչ են սիրում։ Անձամբ ես պատկանում եմ երկրորդ և երրորդ տիպի մարդկանց, չգիտեմ ինչ մասնագիտություն եմ ընտրելու քանի որ չունեմ այնպիսի հոբբիներ որոնցով միշտ զբաղվում եմ, քանի որ ժամանակի ընթացքում սկսում եմ դադարել անել այն ամենը, ինչը ժամանակին միշտ անում էի։ Իրականում մասնագիտության ընտրությունը պարտադիր չէ, որ կապված լինի հոբբիների հետ, որովհետև քեզ կարող է ինչ որ մասնագիտություն ուղղակի հետաքրքրել առանց դրա մասին ինչ որ բան իմանալու, սակայն դա մի փոքր ռիսկային է, քանի որ հնարավոր է պատկերացումներն ու իրականությունը միյանց չհամապատասխանեն։ Այս շրջանում կարծում եմ կարելի է ուղղակի փորձել իրարից հնարավորինս տարբեր բաներ, որպեսզի գտնես քոնը։

Հայոց լեզու 28․03 դասարանական աշխատանք

Տրված նախադասություններին ավելացրո՛ւ տարբեր լրացումներ:

1.Ճամփորդը նվիրեց:

Մեր հոգնած ճամփորդը՝ հայտնի հնեաբանը, նվիրեց կուժ մայրկի հետ իր ընկերներին փոստատարի միջոցով։

2.Եթե լսեր…

Եթե դասարանի շատախոս Աշոտը՝ ուսուցչի որդին, լսեր դասը ընկերոջ հետ համակարգչով, 2 չէր ստանա։

3.Դու չես մոռանա:

Դու՝ սուտասանդ, չես մոռանա ընկերներիդ հետ ձեր դաժան անցյալդ։ 

4.Գոնե վերադարձնի:

Իմ գեղեցիկ մայրկը՝ որպես բժշկուհի, գոնե վերադարձնի կենսաբանության գիրքը: 

5.Չի հեռացել:

Խանութի աշխատողը դեռ չի հեռացել տանից, որտեղ նրա ղեկավարն էր։

Տրված նախադասություններին ավելացրո՛ւ պարագաներ, այսինքն` այնպիսի լրացումներ, որոնք ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող հանգամանքներ (տեղ, ժամանակ, ձև, չափ, նպատակ, պատճառ և այլն):

1.Ի՞նչ է տեղի ունենում:

2.Սարսափելի տեսարան է լինում:

Սարսափելի տեսարան է լինում ֆիլմում։

3.Կոկորդիլոսներն ու օձերը վխտում են:

Կոկորդիլոսներն ու օձերը վխտում են Բրազիլիայում։

4.Տեղումներով առատ վայրեր շատ կան:

Հայաստանում տեղումներով առատ վայրեր շատ կան:

5.Սրընթաց ցեխագետեր էին հոսում:

Սրընթաց ցեխագետեր էին հոսում անձրևից հետո։

Հայոց լեզու 7․03 դասարանական աշխատանք

Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:

 1.Կեղտ, գութ, եղեգնուտ, խիղճ, ավար, թախիծ, կարծիք, օրրան, մորմոք, թալան, իմաստ, հայրենիք, տեսակետ, աղտ:

Կեղտ-աղտ

Գութ-խիղճ

Ավար-թալան,

Կարծիք-տեսակետ

Հայրենիք-օրրան

Թախիծ-մորմոք

2.Ձու, նեցուկ, ճաճանչ, պայտ, թարթիչ, վիհ, աշտանակ, արտևանունք,  օշարակ, ճրագակալ, անդունդ ,ճառագայթ, հավկիթ, հենարան:

Ձու-հավկիթ

Նեցուկ-հենարան

Ճաճանչ-ճառագայթ

Աշտանակ-ճրագակալ

Արտևանունք-թարթիչ

Անդունդ-վիհ

3.Աքցան,տաղտուկ, խուճապ, գինարբուք, մորմոք, խրախճանք, արգելք, ահ, գուրգուրանք, երկյուղ, խոչընդոտ, գորով, տագնապ, ձանձրույթ:

Խուճապ-տագնապ

Արգելք-խոչընդոտ

Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ:

1.Բնություն                              թղթե                                 

վայրկյան                              որսալ                                

շեկլիկ                                   հերակալ                                

ձուկ                                           ուղտ                                  

խաղալ                                  չափում                               

ինձ                                             նկարել 

Բնանկար

Վայրկյենաչափ

Ձկնորսություն

Խաղաթուղտ

Ընձուղտ

2. Ձյուն                                      պատճառ                       

մուկ                                           ոսկոր                            

այտ                                            դեղ                                 

միշտ                                          կսկծալ                         

դառը                                       դալար                          

սկիզբ                                          ծաղիկ   

Ձնծաղիկ

Մկնդեղ

Մշտադալար

Այտոսկր

3.Երես                                         մորուք                                   

հոգի                                            հանդես                                   

քնար                                           պաշտել                                 

շեկ                                               հավ                                         

զորք                                             հմայել                                     

լայնություն                            արձակել

Երեսպաշտ

Հոգեհան

Շիկամորութ

Զարահանդես

Լայնարձակ

4.Արդար                                       բույլ                                        

սիրտ                                            տունկ                                       

աստղ                                            բեռ                                          

որթ                                               բաց                                      

ուղի                                            հանել

 պատ                                      դատ

Սրտաբաց

Ուղեբեռ

Պատուհան

Որթատունկ

5.Ծաղիկ                                       խմոր                                         

ասեղ                                             գորգ                                           

թթու                                             ճառ                                            

ուղի                                             պատել                                        

բաժակ                                         բույլ

պարիսպ                                 տերև                             

Ծաղկաբույլ

Թթխմոր

Ուղեգորգ

Հայոց լեզու 28․02 դասարանական աշխատանք

Հարցական դերանունները փոխարինի՛ր խնդիր (գործողության հետ առնչություն ունեցող առարկա) լրացումներով:

Մի ականատես նկարագրում էր (ո՞ւմ), (ի՞նչը):

Մի ականատես նկարագրում էր գողին, խանութը թալանողին։

Բնության բոլոր ուժերը միասին անճանաչելիորեն փոխում են (ի՞նչը):

Բնության բոլոր ուժերը միասին անճանաչելիորեն փոխում են ծառերը։

Լավան մոտենում էր (ինչի՞ն):

Լավան մոտենում էր տներին։

Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում (ո՞ւմ):

Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում բնակիչներին։

Լեռները դղրդում էին (ինչի՞ց):

Լեռները դղրդում էին երկրաշարժից։

ժայռի գագաթը միայն (ինչո՞վ) կարելի է բարձրանալ:

Ժայռի գագաթը միայն 

Հարցական դերանունները փոխարինի՛ր բառով կամ բառակապակցությամբ և ընդգծի´ր այն բառը, որին դրանք լրացնում են:

Օրինակ`

 (Ե՞րբ) պատսպարվեցինք վրանում: Կեսօրին պատսպարվեցինք վրանում:

(Ո՞րտեղ) տանջվում էինք անտանելի տոթից:

Ծովում տանջվում էինք անտանելի տոթից։

(Ինչո՞ւ) շատ հեռու գնացինք ավերակներից:

Երկրաշարժից հետո շատ հեռու գնացինք ավերակներից:

Տաք ավազն սկսեց այրել (ինչպե՞ս):

Տաք ավազն սկսեց այրել մաշկը։

Ամփոփենք սովորածը:

Հայոց լեզու 28․02 տնային աշխատանք

Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (ո՞ր դեպքում է ն գրվում):

Անբնական, ամբիոն, անբոդջ, ամպամած, անպայման, զամբյուղ, անբասիր, ամփոփել, անփոփոխ, անպետք, ամբարել, ամբարտավան:

Բառերի բացատրությունները գրելով՝ ցո՛ւյց տուր իմաստների տարբերությունները և յուրաքանչյուրով առնվազն մեկ բառ կազմի՛ր:

 Ող(ողնաշարի ոսկրերից յուրաքանչյուրը), ոխ(վրեժ), ուղտ(կենդանի), ուխտ(երդում), թյուր(սխալ), թույր(երանք), բույր(հոտ), բյուր(անթիվ), բարկ(թեժ), բարք(վարք), վարկ(պատիվ), վարք(պահվածք), աղտ(կեղտ), ախտ(վարակ):

Պարզի՛ր, թե ինչի՛ հիման վրա է կազմվել բառաշարքը և ավելացրո՛ւ նոր բառեր:

 Արևելաեվրոպական, ագեվազ, գինեվաճառ, գերեվարել, գինեվարպետ, դափնեվարդ:

Բառամիջում գրվում է եվ, եթե ե-ին հաջորդող վ-ն արմատի սկզբնատառ է։