Իրավունք

Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին

Հարցեր՝

  • Նշել զինծառայողի առնվազն 5 իրավունք

Զինծառայողները, զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ծառայությունից դուրս ժամանակ ունեն զենք պահելու, կրելու, գործադրելու և օգտագործելու իրավունք:

Զինծառայողները իրավունք ունեն կրելու զինվորական համազգեստ։

Ժամկետային ծառայության զինծառայողը, եթե նրա վրա դրված չէ «հերթական արձակումից զրկում» կարգապահական տույժը, շաբաթական մեկ անգամ գնդի տեղակայման վայրից արձակվելու իրավունք ունի։

  • Նշել զինծառայողի առնվազն 5 պարտականություն

1․Հավատարիմ լինել զինվորական երդմանը

2․խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները

3․Իմանալ և գործադրման համար մշտապես պատրաստ պահել իրեն հանձնված սպառազինությունը և մարտական տեխնիկան

4․Անվերապահորեն ենթարկվել հրամանատարներին

5․Պահպանել զինվորական հարգանքի, վարքի և զինվորական ողջույնի կանոնները

6․Լինել աչալուրջ, խստորեն պահպանել պետական և ռազմական գաղտնիքը

7․Զինծառայողի հետ պատահած ամեն ինչի մասին, որ ազդում է նրա պարտականությունների կատարման վրա, և իրեն արված դիտողությունների մասին նա պարտավոր է զեկուցել իր անմիջական պետին

8․Մարտական գործողությունների ընթացքում նույնիսկ իր զորամասից կտրված և լրիվ շրջապատման մեջ լինելիս զինծառայողը պարտավոր է վճռական դիմադրություն ցույց տալ հակառակորդին` խուսափելով գերեվարվելուց: Նա պարտավոր է մարտում մինչև վերջ կատարել իր զինվորական պարտքը։

Առաջադրանք՝

  • Կարդալ Զինվորական ծառայության մասին օրենքը
  • Սևով դուրս գրել այն կետերը որոնց հետ կան անհամաձայնություններ

Հայրենիքի պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է:

Ես համաձայն չեմ այս մտքի հետ, քանի որ ցանկացած երեխա դաստիարակվում է տարբեր արժեհամակարգով, և հնարավոր է ինչ-որ մեկի համար հայրենիքը և դրա պաշտպանությունը առաջնային չէ։

  • Ավելացնել կետեր, որոնք ըստ ձեզ պետք է լինեին օրենքում, սակայն չկան և հիմնավորել

Աշխատանքի երկրորդ փուլ՝

  • Սահմանել զինվորական կոչումները և նշել դրանց տրման կարգերը

– գեներալ-գնդապետները` ավագ և կրտսեր սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների համար.

– գեներալները, գնդապետները` կրտսեր սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների համար.

– փոխգնդապետի, մայորի կոչումով ավագ սպաները` ենթասպաների, սերժանտների, զինվորների համար.

– կրտսեր սպաները` սերժանտների, զինվորների համար.

– ենթասպաները` իրենց հետ նույն զորամասի սերժանտների, զինվորների համար.

– սերժանտները` նույն զորամասի զինվորների համար:

Իրավունք 3․03

Հոդված 9

  1. Յուրաքանչյուր մարդ ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոք չի կարող ենթարկվել քմահաճ ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու: Ոչ ոք չպետք է զրկվի ազատությունից այլ կերպ, քան այնպիսի հիմքերով և այնպիսի ընթացակարգին համապատասխան, որոնք սահմանված են օրենքով:

Հոդվածի առաջին կետը կարդալով ես հասկանում եմ, որ քանի հիմնավոր պատճառներ և օրենքով սահմանված ընթացակարգ չկա, մարդուն չեն կարող ցանկության համար ձերբակալել, քանի որ մարդն ունի ազատության իրավունք։

  • Յուրաքանչյուր անձի ձերբակալման ժամանակ նրան հայտնում են ձերբակալման պատճառները և շտապ կարգով հաղորդվում է նրան ներկայացվող ամեն մի մեղադրանք:

Երկրորդ կետը կարդալով հասկանում եմ, որ այն մարդուն, ում ցանկանում են կալանավորել, նրան ասում են դրա պատճառները և բոլոր մեղադրանքները, այլապես չեն կարող ձերբակալել։

  • Քրեական մեղադրանքով յուրաքանչյուր ձերբակալված կամ կալանավորված անձ շտապ կարգով հասցվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որին օրենքով պատկանում է դատական իշխանության իրականացման իրավունքը, և որն ունի պատշաճ ժամկետում դատական քննություն վարելու կամ ազատելու իրավունք: Դատական քննության սպասող անձին կալանքի տակ պահելը ընդհանուր կանոն չպետք է լինի, բայց ազատումը կարող է կախման մեջ դրվել դատարան ներկայանալու, ցանկացած փուլում դատական քննության ներկայանալու և, անհրաժեշտության դեպքում, դատավճիռն ի կատար ածելու համար ներկայանալու երաշխիքներ տալուց:

Երրորդ կետը կարդալով հասկանում եմ, որ մեղադրվող անձին տանում են դատավորի մոտ, ով տվյալ պահին ունի դատը իրականացնելու իրավունք և կարող է ազատազրկել կամ ազատել կալանավորին։ Մեղադրվող անձին կալանքի տակ պահելը պարտադիր չէ, սակայն կարծում եմ, որ դա անում են, որպեսզի երաշխիք ունենան, որ մեղադրվողը ներկա կլինի դատավճռին կամ դատական քննությանը։

  • Ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու հետևանքով ազատազրկված յուրաքանչյուր անձ օժտված է դատարանում իր գործի քննության իրավունքով, որպեսզի այդ դատարանը կարողանա անհապաղ որոշում կայացնել նրա ձերբակալման օրինականության վերաբերյալ և նրան ազատելու որոշում կայացնի, եթե ձերբակալումն անօրինական է:

Չորրորդ կետը կարդալով հասկանում եմ, որ ցանկացած մեղադրվող և կալանավորված անձի գործը պետք է դատարանի կողմից քննվի, որպեսզի կարողանան որոշում կայացնել, թե տվյալ մարդը մեղավոր է, թե ոչ։

5. Յուրաքանչյուր ոք, ով եղել է անօրինական ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու զոհ, իրավունք ունի հայցային ուժ ունեցող փոխհատուցման:

Հինգերորդ կետը կարդալով հասկանում եմ, որ այն մարդիկ, ում առանց հիմնավոր պատճառների՝ անօրինական ձևով, ձերբակալել են, իրավունք ունեն հայցային ուժ ունեցող փոխատուցման։

Իրավունք 24.02

Տարբեր երկրներում գործող օրենքներ, որոնք չեն գործում Հայաստանում։

1.Պորտուգալիայում անօրինական է գործատուի կողմից աշխատողին աշխատանքից հեռացնելը, և երկրում աշխատանքից ազատման ժամկետ չկա: Եթե ընկերությունը ցանկանում է աշխատանքից հեռացնել աշխատակցին, նրանք պետքէ առաջարկեն նրան աշխատանքից ազատմանլավ փաթեթ և հուսալ, որաշխատակիցը կընդունի: Այս պատճառով Պորտուգալիայում շատ ընկերություններ առաջարկում են միայն որոշակի ժամկետով պայմանագրեր և ընդունում են կես դրույքով աշխատողներ:

2.Արգենտինայում աշխատողներին յուրաքանչյուր տարի տրվում է լրացուցիչ մեկ ամսվա աշխատավարձ, որը հայտնի է որպես «աշխատավարձի 13-րդ ամիս»: Սա վճարվում է տարեկան երկու մասով:

3.Հնդկաստանում 100-ից ավել աշխատակից ունեցող ընկերությունները չեն կարող աշխատանքից հեռացնել մարդկանց առանց կառավարության թույլտվության։

4․Սաուդյան Արաբիայում տղամարդկանց արգելվում է աշխատել կանացի հագուստի կամ կոսմետիկայի խանութներում։ Աշխատանքային այս օրենքը ուժի մեջ է մտել 2012 թվականին՝ երկրի խանութների կանանց բոյկոտից հետո, քանի որ նրանք զայրացած էին այս ապրանքները տղամարդկանցից շարունակաբար գնելուց։

5․Ճապոնիայում օրենքը խստորեն արգելում է  գիրանալը: 40 տարեկան և դրանից բարձր տղամարդկանց իրանի չափն առավելագույնը պետք է լինի 80 սմ: Օրենքը խախտողներին պահանջում են անցնել խիստ դիետայի:

Իրավունք 17․03

Հարցեր՝

  • Որն է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը

Հարկադիր աշխատանքը մարդու կամքին հարկադիր աշխատանքն է։ Այն համարվում է հարկադիր եթե իրականացվում է սպառնալիքի կամ առանց նրա կամավոր համաձայնության դեպքում։ Աշխատանքը հարկադիր չի համարվում եթե դատապարտված մարդը կատարում է օրենքով սահմանված աշխատանքը, կատարում է զինվորական այլընտրանքային աշխատանք, կամ կատարում է աշխատանք արտակարգ իրավիճակի ժամանակ։

  • Աշխատանքային պայմանագրի կնքման նախադրյալները

 Գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում երկու կողմերի՝ աշխատողի և գործատուի համար, իսկ մինչև տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում` ծնողներից մեկի, որդեգրողի կամ խնամակալի ստորագրությամբ։ Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված օրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված օրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար:

  • Աշխատանքային փորձաշրջան ո՞ր դեպքում է սահմանվում

Աշխատանքային փորձաշրջան կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ՝ աշխատողի համապատասխանությունը ստուգելու համար, կամ աշխատողի ցանկությամբ՝ աշխատանքին ծանոթանալու համար։ Փորձաշրջան չի նախատեսվում այն մարդկանց համար ում 18 տարին լրացած չէ, ընտրովի պաշտոն զբաղեցնողները, գործատուների փոխադարձ համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրվող անձինք։

  • Նշել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ըստ ըստ տարիքային խմբերի

Աշխատանքային պայմանագիր կնքելու համար գործատուն պարտավոր է պահանջել անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական ապահովության քարտ կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք, կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայական, եթե աշխատանքը կապված է որոշակի կրթության կամ մասնագիտական պատրաստվածության հետ, տեղեկանք առողջական վիճակի մասին, եթե աշխատանքային պայմանագիրը կնքվում է այնպիսի աշխատանքների համար, որոնք պահանջում են պարբերական բժշկական զննություն, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու ժամանակ, ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի կամ խնամակալի գրավոր համաձայնությունը, եթե աշխատանքի է ընդունվում մինչև տասնվեց տարեկան անչափահաս քաղաքացին։

  • Աշխատանքային արձակուրդ

 Ամենամյա արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը և վճարվում է միջին աշխատավարձը: Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր: Նպատակային արձակուրդ են համարվում՝ հղիության և ծննդաբերության արձակուրդը, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը, ուսումնական արձակուրդը, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդը, չվճարվող արձակուրդը, հայրության արձակուրդը:

  • Աշխատանքից ազատում

Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու կնքված աշխատանքային պայմանագիրը եթե՝ կազմակերպությունը լուծարվում է, աշխատողների քանակը կամ հաստիքները կրճատվում են, աշխատողի կատարած աշխատանքը չի համապատասխանում, աշխատողին՝ նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում, աշխատողի՝ իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում, աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում, աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով, աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու դեպքում, անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում, պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու դեպքում, օտարերկրացու կացության կարգավիճակն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու դեպքում, տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում։ Գործատուն կարող է նաև պայմանագիրը լուծել եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկում է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից: Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:

Իրավուքն դասարանական աշխատանք 25․11

1․Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցիչ է՞

Այո, քանի որ եթե դպրոցում գրանցված աշխատող է և ունի մանկավարժական կրթություն, ապա ուսուցիչ է։

2․Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատող է՞

Այո, քանի որ բոլոր ուսուցիչներն ունեն մանկավարժական կրթություն, որը նշանակում է, որ նա մանկավարժական աշխատող է, սակայն կան դեպքեր, երբ մարդ լինում է դպրոցում աշխատող ուսուցիչ սակայն զուրկ է մանկավարժական և երեխաների հետ շփման կարողությունից։

3․Ովքե՞ր են դպրոցում վարչական աշխատողները

4․Ովքե՞ր են դպրոցում “մանկավարժական” այլ աշխատողները

Դպրոցում “մանկավարժական” այլ աշխատողներ են այն մարդիկ, ովքեր երեխաներին չեն դասավանդում ինչ-որ առարկա, սակայն զբաղեցնում են ինչ-որ պաշտոն, սակայն ժամանակ առ ժամանակ կարող է շփում ունենալ երեխաների հետ, օրինակ՝ տնօրեն, փոխտնօրեն և այլն։

Իրավունք

Մանկավարժի իրավունքներն ու պարտականությունները։

Իրավունքները․

1․Ուսուցիչն իրավունք ունի շրջապատի՝ ուսուցչական կազմի, աշակերտների կողմից հարգված լինելու

2․Ուսուցիչն իրավունք ունի մասնակցել դպրոցում կազմակերպված հավաքներին

3․Ուսուցիչն իրավունք ունի օգտվել դպրոցում գործող ծառայություններից։

4․Ուսուցիչն իրավունք ունի սովորողների համար կազմել դասին վերաբերվող նախագծեր։

5․

Պարտավորությունները․

1․Ուսուցիչը պարտավոր է սահմանված կարգով դաս վարել

2․Ուսուցիչը պարտավոր է հարգել այլոց իրավունքը, որը պետք է լինի փոխադարձ

3․Ցույց տալ անհատական մոտեցում

4․Հարգել սովորողների կարծիքները

5․

Իրավունք դաս 3

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը

Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա  պատասխանեք հարցերին․

  • ե՞րբ եք գնահատվում

Ուսուցչի կողմից թվանշանով գնահատվում ենք ամսվա վերջ, իսկ մեզ և մեր արարքները սովորաբար գնահատում են երբ ինչ որ լավ բան ենք անում։

  • ո՞վ է գնահատում

Գնահատվելը մենք կարող ենք հասկանալ 2 ձևով՝ երբ ուսուցիչն է թվանշանով գնահատում, և երբ հասարակությունն է մեզ կամ մեր արարքը գնահատում։

  • ի՞նչն են գնահատում

Ուսուցիչը գնահատում է մեր ամսվա կատարած առաջադրանքները, մեր ակտիվությունը, առաջընթացը, և պահելաձը իր դասի ժամանակ, իսկ մեզ շրջապատող մարդիկ սովորաբար գնահատում են մեր լավ արարքները։

  • ինչպե՞ս են գնահատում

Ուսուցիչները՝ թվանշանով, իսկ շրջապատը կարծում եմ իր վերաբերմունքով մեր հանդեպ։

Իրավունք դաս 2

Հայաստանի նախարարությունները և դրանց նախարարները

1․Առողջապահության նախարարություն, նախարար՝ Անահիտ Ավանեսյան

2․Արտակարգ իրավիճակների նախարարություն, նախարար՝ Արմեն Փամբուխչյան

3․Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, նախարար՝ Ռոբերտ Խաչատրյան

4․Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, նախարար՝ Վահրամ Դումանյան

5․Պաշտպանության նախարարություն, նախարար՝ Սուրեն Պապիկյան

6․Ֆինանսների նախարարություն, նախարար՝ Տիգրան Խաչատրյան

7․Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, նախարար՝ Նարեկ Մկրտչյան

8․Արդարադատության նախարարություն, նախարար՝ Կարեն Անդրեասյան

9․Արտաքին գործերի նախարարություն, նախարար՝ Արարատ Միրզոյան

10․Էկոնոմիկայի նախարարություն, նախարար՝ Վահան Քերոբյան

11․Շրջակա միջավայրի նախարարություն, նախարար՝ Հակոբ Սիմիդյան

12․Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, նախարար՝ Գնել Սանոսյան

Իրավունք դաս 1

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։
  • Շեղատառ նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Շեղատառով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Ինչ իրավունքներ ունի սովորողը իմ կարծիքով

1.Սովորողն իրավունք ունի կարծիք արտահայտելու 

2.Սովորողը կարող է մասնակցել դպրոցում կազմակերպված հանդիպմուներին

Սովորողի իրավունքները

Պարտավոր է․

Հոդված 20

1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

2. Սովորողն իրավունք ունի`

1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.

2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.

3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.

3.1) ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.

4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.

5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.

6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.

7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.

9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

3. Սովորողը պարտավոր է`

1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտություններ և կարողություններ, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.

3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.

4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ: