Պատմվածքի քննարկում

Այսօր ընկեր Հասմիկի դասաժամին կարդացինք Ռաֆայել Դիեստեի 《Ինքնասպան տղան》պատմվածքը։ Պատմությունը տեղի է ունենում պանդոկում, երբ պանդոկապանը ասաց, որ մի տղա ինքնասպան է եղել` կրակելով քունքին։ Այդ լուրը լսելուց հետո մի թափառաշրջիկ ասաց, որ ճանաչում էր այդ տղային։ Նա պատմեց, որ տարիներ առաջ մի տղա ծնվելուց առաջ որոշել էր, որ պետք է ծերունուց դառնա երեխա, և Աստված` զարմանալով այդ գաղափարի վրա, համաձայնել էր։ Ըստ այդ պատմության այդ տղային դուր էր գալիս նման ապրելակերպը, սակայն այն ժամանակ` երբ նա սկսեց երիտասարդանալ, դա նրան սկսեց դուր չգալ, և սկսեց բախվել շատ խնդիրների, որի պատճառով էլ նա ինքնասպան եղավ։ Պատմության ավարտից հետո պանդոկում սկսվեց վիճաբանություն, և պահից օգտվելով թափառաշրջիկը առանց վճարելու դուրս եկավ։ Իմ կարծիքով եթե պանդոկապանը չասեր այդ ինքնասպանության մասին թափառաշրջիկը կպատմեր ուրիշ պատմություն, որպեսզի պանդոկում ստեղծեր վեճ և չվճարեր։ Համենայն դեպս թափառաշրջիկը խելացի մարդ էր, քանի որ գիտեր որտեղ, ինչպիսի մարդկանց մոտ, և երբ հնարեր այդպիսի պատմություններ։

Ֆիզիկա

1.Փորձի ընթացքում միմյանց վանող երկու՝ A և B մագնիսներից B-ի բևեռները հայտնի են:

Նկարներից որու՞մ է ճիշտ պատկերված A մագնիսի բևեռները:

ա

2. Նկարի հարթությանն ուղղահայաց պտտման առանցք ունեցող մագնիսական սլաքին մոտեցրին հաստատուն մագնիս:

h8.jpg

Ինչպե՞ս կպահի իրեն մագնիսական սլաքը:Պատասխան՝

  • կպտտվի 90°-ով ժամսլաքին հակառակ
  • կպտտվի 180°-ով
  • կպտտվի 90°-ով ժամսլաքի ուղղությամբ
  • կմնա նույն դիրքում

3. Հաշվի առնելով նկարում պատկերված մագնիսի փոխազդեցության ուժերի ուղղությունները, որոշե՛ք նրանց բևեռները:

Պատասխան՝

  • 1−S, 2−N, 3−N
  • 1−N, 2−S, 3−N
  • 1−N, 2−N, 3−S

4. Ի՞նչպես են ուղղված մագնիսական գծերը նկարում պատկերված երկու միատեսակ, փոխուղղահայաց, մագնիսներից հավասարապես հեռացված M կետում:

Նշել ճիշտ ուղղությունը ցույց տվող թիվը:

5. Երկաթե խարտուքի և երկու հաստատուն մագնիսների միջոցով ստացվել է հետևյալ պատկերը:

Որոշեք անհայտ մագնիսական բևեռը:

Պատասխան՝

  • N
  • S

6. Զսպանակավոր կշեռքից կախված արծաթե չորսուն մոտեցրեցին սեղանի վրա դրված հաստատուն մագնիսին, ինչպես պատկերված է նկարում:

Նշված 1, 2, 3 դիրքերից, որոնցում կշեռքի ցուցմունքը կլինի առավելագույնը:

Պատասխան՝

  • այդպիսի դիրք չկա
  • 3 դիրքում
  • 1 դիրքում
  • 2 դիրքում

7. Ձողաձև մագնիսը պահում է թուջե մի քանի գլաններ:

Ո՞ր բևեռով պետք է մոտեցնել երկրորդ մագնիսը այդ գլանները իրարից պոկելու համար:

Պատասխան՝

  • S
  • N

Ռազմամարզական դաս

Այսօր մենք ընկեր Խաչատրյանի հետ վերհիշում էինք շարային կեցվածքը և միմյանց հետ խոսելու ձևը։ Այնուհետև նա մեզ բացատրում էր ինչպես պետք է վիրավոր ընկերոջը օգնել։ Կա իրավիճի երկու տեսակ` կարմիր գոտի և դեղին գոտի։ Կարմիր գոտում գտնվելու ժամանակ նշանակում է, որ մենք հակարակորդի հետ կռվի մեջ ենք, և կա սպառնացող վտանգ։ Ընկեր Խաչատրյանը երեխաների օգնությամբ ցույց տվեց ինչպես պետք է վարվել այդ իրավիճակում, ապա բացատրեց ինչ է դեղին գոտին և ինչպես պետք է վարվել տվյալ իրավիճակում։ Դեղին գոտին այն իրավիճակն է երբ մենք գտնվում ենք անվտանգ տարածքում սակայն վիրավորին պետք է հասցնել բժշկի մոտ։

Ճամբար 13.01

Այսօր առաջին ժամին ընկեր Հասմիկի հետ կատարեցինք քննարկում , այնուհետև երկրորդ ժամին քննարկում էինք մեր նախագծերը և անելիքները , իսկ հետո գնացինք ճամբարի խմբով սահադաշտ։