Պատմություն

Կոնսպեկտում

Թեմա 35

Հայաստանի անկախության գործընթացը

1990թ․-ին, մայիսի 20-ին և հունիսի 3-ին, տեղի ունեցավ Հայաստանի գերագույն խորհրդի(ԳԽ) ընտրությունները, որտեղ ձայները հավասարապես բաշխվեցին Հայկոմկուսի և ՀՀՇ-ի(Հայաստանի համազգային շարժում) միջև։ Օգոստոսի 4-ին ԳԽ-ի նախագահ ընտրվեց Լևոն-Տեր-Պետրոսյանը, իսկ նախարարների խորհրդի նախագահ՝ Վազգեն Մանուկյանը։ Օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին։ Խորհրդարանը որոշեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 միլիոն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների 94, 39 տոկոսը), «այո» ասաց անկախությանը։ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Առաջին փոփոխությունը, որ պետք է լիներ, անվան փոփոխությունն էր՝ ՀԽՍՀ-ից(Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն)՝ ՀՀ(Հայաստանի Հանրապետություն): Մշակույթի կողմից մեծ ուշադրություն էր դարձվում հայերենի գործածությանը, որպեսզի ամբողջ հանրապետության գործավարությունը կատարվեր հայերենով։ Փոխվեց նաև դրոշը և դրամական համակարգը։ Այնուհետև ձևավորվեց պառլամենտական հանրապետություն, որտեղ չկար նախագահի պաշտոն, այլ խորհրդարանը նշանակում էր կառավարություն, որի ձեռքին էր ողջ գործադիր իշխանությունը։

Ֆիզիկա նախագիծ

Նպատակները՝ Բազմաթիվ հավաստի փաստերի հիման վրա վերլուծել և եզրակացություններ անել

հետևյալ հարցերի շուրջ

Կա՞ արդյոք խաղաղ ատոմի վտանգ ։

Այո, մշտապես կա։

Արդյո՞ք միջուկային էներգիան վտանգավոր է:

Միջուկային էներգիան էժան է, բայց որոշակի ռիսկեր է պարունակում: Նրանք պատասխանատու են անուղղակի աղտոտող արտանետումների համար, որոնք բխում են հենց վառելիքի կառուցումից և արտադրությունից և ռադիոակտիվ թափոնների հետագա կառավարումից: Այս թափոնները հաճախ գետեր են նետվում և անվերահսկելի բազմաթիվ առիթներով:

ԱԷԿ-ի շրջակա միջավայրի աղտոտումը։

Ատոմակայանների վտանգներից մեկը ռադիոակտիվ թափոններն են։ Միջուկային թափոնները պարզապես պլաստիկ շիշ չեն. նրանք մահացու են մնում մարդկանց համար հազարավոր տարիներ, իսկ որոշները՝ հարյուր հազարավոր տարիներ։ Ներկայումս ռադիոակտիվ թափոնների երկարաժամկետ բացարձակապես անվտանգ պահեստավորման լուծումներ չկան, և դրանց մեծ մասը գտնվում է ժամանակավոր վերգետնյա և ստորգետնյա պահեստարաններում:

Չեռնոբիլի աղետի հետևանքները։

Չեռնոբիլի վթարից հետո 400 միլիոն մարդ ենթարկվեց ռադիոակտիվ ճառագայթման։ Վթարից տուժել են ոչ միայն Ուկրաինան, Բելառուսը և Ռուսաստանը, այլ նաև այնպիսի եվրոպական երկրներ, ինչպիսիք են Շվեդիան, Ֆինլանդիան և Ավստրիան։ Այս պահին վարակված տարածքներում շարունակում է ապրել 5 միլիոն մարդ։ 1986 թվականի ապրիլի քսանվեցին միջուկային խոշոր աղետ տեղի ունեցավ Կիեւից ութսուն կիլոմետր հեռավորության վրա գտնվող Չեռնոբիլի ատոմակայանում։ Աղետի պատճառը սխալ նախագծված ռեակտորն էր, և պայթյունի հետեւանքով ռադիոակտիվ մասնիկները սփռվեցին Եվրոպական երկրներից շատերի տարածքում։

Ելքի ստուգատես

9-րդ դասարանի թեստերը` որպես գիտելիքի ստուգման ձև։

Քանի որ այս տարի` 9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման շրջանակներում, պետք է քննությունների համար նախապատրաստվել, ժամանակի մեծ մասը մենք ծախսում ենք թեստերի վրա, քանի որ այնտեղ կան քննությանը առընչվող թեմաները։ Ես կարծում եմ, որ թեստերով կարելի է նախապատրաստվել այն ժամանակ, երբ արդեն հիմնական գիտելիքներն ունենք, այլապես ոչ մի նոր բան չենք կարողանա սովորել։ Քանի որ դեռ քննության մասնակցության փորձ չունեմ, կարող եմ պատմել շրջապատում տեղի ունեցած տարբեր դեպքեր, որոնք մեծամասամբ նկարագրում են քննության ընթացքը։ Շատերը հաճախ ասում են, որ քննության մեջ լինում են դեպքեր, երբ աշակերտը նշովի պատասխաններից ընտրում է ինչ-որ պատասխան, որը ճիշտ է, սակայն ստուգելուց միավոր են հանում, քանի որ տվյալ հարցը ունենում է 2 ճիշտ պատասխան։

Աշակերտների մեծամասնությունը, ցանկացած, նույնիսկ ամենաթեթև քննությանը, միշտ լարված են լինում։ Սա իմ կարծիքով ամենամեծ խնդիրն է, որը հանդիպում է աշակերտների մեծամասնության մոտ, քանի որ եթե նույնիսկ աշակերտը ամբողջովին պատրաստ է լինում քննությանը, մի փոքր լարվածությունը փչացնում է ամբողջ աշխատանքը։ Սա այն հիմնական խնդիրներից մեկն է, որի պատճառով աշակերտի ունեցած գիտելիքները սխալ են գնահատվում։

Ես կարծում եմ, որ թեստերը գիտելիքների ստուգման համար լավագույն միջոցը չէ, որի պատճառները նշեցի. Ես կարծում եմ, որ գիտելիքների ստուգման կարիքը չկա, քանի որ ցանկացած մարդ կառուցում է իր ապագան, և սովորողը այնուամենայնիվ կսովորի իր համար, այլ ոչ քննությունների։ Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ ապագայում ցանկացած տեղ աշխատանքի ընդունվելուց, մարդիկ հաշվի են առնելու մեր գիտելիքներն ու կարողությունները, այլ ոչ ատեստատի գնահատականները։

Քիմիա, պարզ, բարդ, օրգանական նյութեր

Պարզ նյութ, բարդ նյութ, սահմանել օրինակներ

Ըստ բաղադրության նյութերը դասակարգում են՝ պարզ և բարդ։ Պարզ նյութերը կազմված են միատեսակ քիմիական տարրի ատոմներից։ Օրինակ՝ ֆոսֆոր, օզոն: Բարդ նյութերը կազմված են երկու և ավելի քիմիական տարրի ատոմներից։ Օրինակ՝ օքսիդներ, հիմքեր, թթուներ։

Օրգանական նյութեր(օքսիդին, թթու աղ), (օրգանական նյութերը պարունակում են ածխածին, թթվածին, ազոտ, ջրածին և այլն)։

Օրգանական են կոչվում են այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին: Բացառություն են կազմում կարբիդները, ցիանիդները, կարբոնատները, ածխածնի օքսիդը, որոնք անօրգանական նյութեր են: Օրգանական նյութերն ունեն կենդանական կամ բուսական ծագում:

Օրգանական նյութեր են.

1. Ճարպերը՝ կենդանական և բուսական,

2. Ամինաթթուները, որոնք սպիտակուցների կառուցվածքային «աղյուսիկներն» են,

3. Գլյուկոզը, ֆրուկտոզը, այլ շաքարները,

4. Մրջնաթթուն, քացախաթթուն, մրգերում և բույսերում պարունակվող այլ թթուները,

5. Բնական գազը, նավթը և դրա թորման արգասիքները՝ բենզինը, կերոսինը,

6. Ածխաջրածինները՝ պրոպանը, բութանը, ացետիլենը,

7. Էթիլ սպիրտը,

8. Ացետոնը:

Գոյություն ունեն նաև արհեստական օրգանական նյութեր՝ պլաստմասաները։

Ի՞նչ է նյութը

Նյութը՝ ծավալ(v) և զանգված(m) ունեցող, փոքրագույն մասնիկների՝ ատոմի, մոլեկուլի, իոնի, փոխազդեցության արդյունքն է։ Նյութերն ունեն, քիմիական, ֆիզիկական և ֆիզիոլոգիական հատկություններ։

Քիմիական և ֆիզիկական հերևույթների տեսակները։

Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը (մարմինները) փոխում են վիճակը, ձևը, չափերը, կոչվում են ֆիզիկական երևույթներ: Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ:

Քիմիական՝ գույնի, համի, հոտի փոփոխություն, ջերմության անջատում կամ կլանում, նստվածքի առռաջացում։

Քիմիական ռեակցիայի տեսակները՝ միացման, փոխանակման/չեզոքացման, քայքայման, ջերմանջատիչ-ջերմակլանիչ։

Կատալիտիկ և ոչ կատալիտիկ ռեակցիաներ։ Մեր օրգանիզմի կատալիզատորները կոչվում են ֆերմենտներ։

Աշխարհագրություն, ՀՀ մարզերը

Հայաստանի մարզերն ու մարզկենտրոններն են՝

Մարզը Մարզկենտրոնը
ԱրագածոտնԱշտարակ
ԱրարատԱրտաշատ 
ԱրմավիրԱրմավիր
ԳեղարքունիքԳավառ
ԼոռիՎանաձոր
ԿոտայքՀրազդան 
ՇիրակԳյումրի
ՍյունիքԿապան 
Վայոց ձորԵղեգնաձոր 
ՏավուշԻջևան

Արագածոտնի մարզ

Արագածոտնի մարզ | Armenia tour

Տարածքը՝ 2753 կմ2

Բնակչությունը՝ 141․000 մարդ

Արագածոտնի մարզն իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից։ Արագածոտնի մարզկենտրոնը Աշտարակն է։ Արագածոտնի մարզն զբաղեցնում է Արարատյան ֆիզիկա-աշխարհագրական շրջանի հյուսիսարևմտյան մասը։ Հարավում լեռնալանջերը ձուլում են Արարատյան դաշտին, հյուսիսում ձգվում են մինչև Արագածի լեռնագագաթը։ Մարզի տնտեսության հիմքն արդյունաբերությունը և գուղատնտեսությունն են։ Արդյունաբերությունը մասնագիտացած է սննդամթերքի և ըմպելիքի, թանկարժեք իրերի արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման ուղղություններում։Մարզի աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները նպաստավոր են ինչպես բուսաբուծության (հացահատիկ, կարտոֆիլ, բազմամյա տնկարկներ, կերային մշակաբույսեր), այնպես էլ անասնաբուծության զարգացման համար։ Գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացած է բուսաբուծության (մասնավորապես, հացահատիկային մշակաբույսերի արտադրության) և անասնաբուծության մեջ։ Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով։

Արարատի մարզ

Արարատի մարզ, ՀՀ

Արարատի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևմուտքում։ Նրա տարածքը կազմում է 2096 կմ²։ Արարատի մարզը տնտեսապես Հայաստանի ամենազարգացած մարզերից է, հատկապես կարևոր է մարզի գյուղատնտեսական նշանակությունը։ Ունենալով Արարատյան դաշտի մի մեծ հատված՝ մարզը տալիս է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը։ Առավել զարգացած է երկրագործությունը։ Հիմնական պտղատու այգիներն են խաղողի, ծիրանի, դեղձի այգիները, մշակվում են նաև կեռաս, սալոր, խնձոր, տանձ և այլն։ Մարզի հիմնական մշակաբույսերն են ձմերուկ, սեխ, լոլիկ, վարունգ, լոբի, սիսեռ, կանաչ պղպեղ, սմբուկ, ցորեն։ Երկրագործությունը 90 տոկոսով ոռոգովի է։ Այդ նպատակով օգտագործվում է ինչպես գետերի ջրերը՝ իրենց ջրանցքներով, այնպես էլ արտեզյան հորերի ջրերը։ Լեռնային հատվածներում զարգացած է նաև անասնապահությունը՝ հիմնականում ոչխարաբուծություն, ավելի քիչ՝ խոշոր եղջերավոր անասնապահություն։ Արարատի մարզի արդյունաբերությունում, կարևոր տեղ ունի լեռնահանքային արդյունաբերությունը։

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզի մշակույթի և սպորտի հաստատություններ - ՀՀ ԿԳՄՍՆ

Տարածքը՝ 1242 կմ²

Բնակչությունը 284․000 մարդ

Մարզկենտրոնը Արմավիրն է։ Արմավիրի մարզը հանրապետությունում առանձնանում է իր զարգացած գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ: Մարզի աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները նպաստավոր են ինչպես բուսաբուծության (բազմամյա տնկարկներ, բանջարեղեն), այնպես էլ անասնաբուծության զարգացման համար: Կլիման` արևոտ, չոր ցամաքային: Առավելագույն ջերմաստիճանը` 41 աստիճան, նվազագույնը՝ -33 աստիճան։ Անասնաբուծության բնագավառում հիմնականում զարգացած է խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությունը, խոզաբուծությունը և թռչնաբուծությունը, իսկ բուսաբուծության մեջ` պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը և բոստանաբուծությունը: Հիմնականում մշակվում են հացահատիկաընդեղենային և բանջարաբոստանային մշակաբույսեր: Արդյունաբերությունը մասնագիտացած է էլեկտրաէներգիայի, սննդամթերք, խմիչքների արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման ուղղություններում:

Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքի մարզ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Գեղարքունիքն  ամենախոշոր մարզն է ըստ  տարածքի և զբաղեցնում  է ՀՀ տարածքի 18%-ը: Մարզն  իր մեջ  ներառում  է 5 քաղաք` Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս և 87 գյուղական  բնակավայրեր:   Բնակչության  խտությունը կազմում  է 44.5 մարդ/1ք.կմ: Մարզում բնակվում է 238.000.0 մարդ /01.01.2003թ./, որոնց  մեծ մասը` 158.400.0-ը /66.5%/ գյուղական  բնակավայրերում: Բնակչության  թվաքանակում  տղամարդիկ կազմում են 48.2%, կանայք` 51.8%-ը:  Հայաստանի Հանրապետության իր տարածքով ամենամեծ մարզը Գեղարքունիքի մարզն է: Մարզի տարածքի 1/4-ը ծածկված է ջրով: 

Լոռվա մարզ

لا يتوفر وصف للصورة.

Լոռվա մարզը Հայաստանի Հանրապետության տարածքի մեծությամբ երրորդ մարզն է 3789 կմ² տարածքով։ Մարզը ունի 192,212 հեկտար գյուղատնտեսական հողատարածք, որի մեջ է մտնում շուրջ 47,823 հա վարելահող։Լոռու տարածքը հարուստ է նաև հանքային ջրերի ելքերով, որոնք կարևոր տնտեսական նշանակություն ունեն։ Լոռու մարզն աչքի է ընկնում համեմատաբար խոնավ կլիմայով։ Լոռու և Տավուշի մարզերը համարվում են Հայաստանի ամենախոնավ մարզերը։ Միջին և բարձրադիր գոտում կլիման բարեխառն լեռնային է, բնորոշ են տևական, ցուրտ ձմեռները։ Մարզում գործում է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, որն աշխատեցնում է տարածաշրջանի միակ պղնձաձուլական արտադրամասը։

Կոտայքի մարզ

Կոտայքի մարզ | Armenia tour

Կոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է։ Ամենամեծ քաղաքն Հրազդանն է։ Կոտայքի մարզը զբաղեցնում է 2089 կմ² տարածքԿոտայքի մարզը Հանրապետության տնտեսական խոշորագույն կենտրոններից է։ Հրազդանում մինչ օրս գործում է ջերմաէլեկտրակայան և ջրաէլեկտրակայան, որոնք բավարարում են Հայաստանի էներգետիկ պահանջների մի մասը։ Կոտայքը կենտրոնական դիրք է գրավում Հայաստանի տարածքում։ Արևելքում սահմանակցում է Գեղարքունիքի մարզին, հյուսիսում և հյուսիս-արևելքում համապատասխանաբար Լոռու և Տավուշի մարզերին, հարավում սահմանակից է Արարատի մարզին և քաղաքամայր Երևանին, իսկ ամբողջ արևմուտքում՝ Արագածոտնի մարզին։ Կիման ըստ բարձրության փոխվում է տաք չոր ցամաքայինից մինչև ձյունամերձը։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է 10 °C-ից մինչև 2.5 °C:

Շիրակի մարզ

Շիրակ

Շիրակի մարզը գտնվում է ՀՀ հյուսիս-արևմուտքում: Մարզկենտրոնը՝ Գյումրի:  Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը, Մանթաշի ջրամբարը: Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում՝ Աշոցքի սարահարթը: Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը: Շիրակի մարզի գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում առանձնանում են`   հացահատիկի մշակումը, կարտոֆիլագործությունը, բանջարաբուծությունը և կաթնատու անասնապահությունը։

Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ | Armenia tour

Սյունիքի մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներն են։Արդյունաբերության հիմնական ճյուղերն են  հանքարդյունաբերությունը, որը 2020 թվականին ապահովել է մարզում արտադրված ամբողջ արդյունաբերական արտադրանքի 84%-ը, սննդամթերքի արտադրությունը (8%) և էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Սյունիքը Հայաստանի Հանրապետության ամենալեռնոտ մարզն է: Նրա ամենաբարձր (Կապուտջուղ գագաթը`   3906մ) և ամենացածր (Մեղրու կիրճում`   375մ) կետերի բարձրությունների տարբերությունը մոտ 3500մ է, ավելի շատ, քան ՀՀ որևէ այլ մարզում:Գետերից նշանավոր են Որոտանը, Ողջին, Մեղրիգետը: Որոտանը Զանգեզուրի ամենամեծ գետն է: Հայտնի է Որոտանի վիթխարի կիրճը, որի խորությունը հասնում է մինչև 800մ-ի:

Վայոց ձոր

Vayots Dzor - Land Of Noah

Վայոց ձորի մարզը զբաղեցնում է 2,308 կմ² տարածք։ Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնը Եղեգնաձոր համայնքն է (բնակչությունը՝ 7800 մարդ), որը հանդիսանում է նաև մարզի խոշորագույն քաղաքը։ Վարչատարածքային միավորի մյուս քաղաքային բնակավայրերն են Վայքն ու Ջերմուկը։ Վերջինս համարվում է զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող առողջարանային քաղաք։ Վայոց ձորը Հայաստանի տնտեսապես ամենաթույլ զարգացած մարզերից մեկն է։ Տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունը, որի ավանդական ուղղություններից մեկն էլ խաղողագործությունն է։ Ինքնին, Վայոց ձորը հանդիսանում է Հայաստանի խաղողագործական չորս շրջաններից մեկը, որը աչքի է ընկնում գինեգործության հազարամյա ավանդույթներով։ «Արենի» տեսակի խաղողից այստեղ պատրաստվում է նույնանուն հանրահայտ գինին։ Մարզում մշակվող հիմնական մշակաբույսերն են հացահատիկը, կարտոֆիլը, խաղողը, հատապտուղները և այլն։

Տավուշի մարզ

Տավուշի մարզ - Նոյի Երկիր

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում։ Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Դիլիջանի տարածաշրջանները և 5 քաղաքներ՝ Իջևան, Նոյեմբերյան, Բերդ, Դիլիջան և Այրում։ Ողջ հյուսիսարևելյան հատվածի վարչական, արդյունաբերական, կրթամշակութային կենտրոնն է և տրանսպորտային հանգույցը։ Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է (մասնավորապես՝ փայտամշակումը, մետաղամշակումը, սննդամթերքի, հանքային ջրի և գինու արտադրությունները)։ Իջևան քաղաքը հայտնի է նաև գորգագործությամբ։ Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները (մեղմ կլիմա, թթվածնով հարուստ լեռնային մաքուր օդ, հանքային բուժիչ ջրեր, անտառներ, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհ) չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգման և միջազգային տուրիզմի ծավալման համար։

Русский язык

Творческая работа в блогах » Мои достижения этого года»

В этом году у меня были разные успехи. На мой взгляд, успех — это не только достижение цели, но и достижение определенного уровня сознания и более глубокое понимание жизненных ситуаций. Я считаю одним из своих самых больших успехов в этом году то, что я меньше сравниваю себя с другими, чего не делает большинство подростков. Под этим я подразумеваю свою внешность․ Вторым успехом я считаю то, что я начала делать украшения и зарабатывать на этом деньги, что в моем возрасте является удовольствием.

Ֆիզիկա 19․05

 1.Որքա՞ն է α մասնիկի լիցքը: Ընտրիր ճիշտ տարբերակը:

Ալֆա մասնիկները հելիումի միջուկներ են, որոնք պարունակում են 2 դրական լիցքավորված պրոտոն և 2 չեզոք նեյտրոն, հետևաբար ունեն 2+ լիցք։

2. Ո՞րն է նախադասության սխալ շարունակությունը:

(Պատասխանը կարող է լինել մեկից ավելի)

Քիմիական տարրի միջուկները

  • ունեն բացասական լիցք
  • ունեն նույն թվով պրոտոններ
  • իրարից տարբերվում են պրոտոնների թվով
  • իրարից տարբերվում են էլեկտրոնների թվով

3. Ինչպե՞ս է փոխվում ռադիոակտիվ տարրի կարգաթիվը,երբ միջուկը նեյտրոն է արձակում:

4.Հենվելով ատոմի կառուցվածքի վերաբերյալ ձեր գիտելիքների վրա, որոշեք, թե քանի՞ նեյտրոն կա 16 8O-ի միջուկում:

5.Ելնելով ատոմի կառուցվածքի վերաբերյալ ժամանակակից պատկերացումներից, որոշեք թե քանի՞ պրոտոն է պարունակում   6429Cu+2դրական իոնը:

6.Միջուկային ռեակցիաների ժամանակ ինչպե՞ս է փոխվում ռադիոակտիվ տարրի կարգաթիվը, երբ նրա միջուկը α մասնիկ է արձակում:

7.Թորիումի 23292Th միջուկը ներյտրոններով ռմբակոծելիս ստացվում է 22988Ra: Ի՞նչ մասնիկ է արձակվում այդ միջուկային ռեակցիայի ժամանակ:

8. 1) Ճի՞շտ է արդյոք, որ միջուկային ուժերը գործում են պրոտոնների միջև:

այո

2) Եվ ճիշտ է արդյոք, որ միջուկային ուժերը միայն ձգողական բնույթի են:

ոչ

Պատասխանում գրիր այո կամ ոչ:

 9.Որքա՞ն է γ մասնիկի լիցքը: Ընտրիր ճիշտ տարբերակը:

10.Որո՞նք են սխալ պատասխանները:

Լույսը իրենից ներկայացնում է.

  • էլեկտրամագնիսական ճառագայթում
  • պոզիտրոնների հոսք
  • նեյտրոնների հոսք
  • ֆոտոնների հոսք

Պատմություն

Թեմա 26

Հայդուկայի շարժումը

Արևմտահայության ազգային-ազատագրական պայքարում մեծ նշանակություն ուներ հայդուկայի շարժումը։ Հայդուկը հունգներեն բառ է, որը նշանակում է պարտիզան։ Հայդուկների հիմնական գործունեությունը նրանում էր, որպեսզի սպանեին բռնակալներին, հայակեր թուրքերին և հայությանը ընդհանուր առմամբ վնաս հասցնողներին, ընդ որում հայ մատնիչներին նույնպես։ Այս շարժումը սկսել է 19-րդ դարում։ Առաջին հայդուկներից է եղել Արաբոն, ով օգնում էր աղքատ գյուղացիներին, կողոպտելով հարուստներին։ Նշանավոր հայդուկ է եղել նաև Արմենակ Ղազարյանը՝ Հրայր դժողք, ում նպատակը գյուղից գյուղ ժողովուրդներին միավորելն էր։ Նշանավոր հայդուկ էր նաև Սերոբ Վարդանյանը՝ Աղբյուր Սերոբ, ով 1896-97 թվականներին Ախլաթում կազմակերպում է ժողովրդի ինքնապաշտպանությունը, և նրանք փրկվում են կոտորածներից։ Սակայն Գեղաշենի գյուղապետ Ավոն թունավորում է Սերոբին և մատնում Բշարե Խալիլին, և Սերոբը մահանում է։ Սերոբի խմբի անդամներից է եղել Անդրանիկ Օզանյանը, ով սպանել է թե՛ Ավոյին, թե՛ Խալիլին։ Անդրանիկը եղել է շատ նշանավոր հայդուկ և հաղթել շատ կռիվների ժամանակ, ռուսաստանի կողմից ստանալով գեներալի պաշտոն։

Ելքի ստուգատես

Ինքնակրթությունը՝ որպես մասնագիտական կողմնորուշում

Ինքնակրթությունը միշտ էլ լավ և անհրաժեշտ է։ Ես կարծում եմ, որ մարդ, որ տարիքում էլ որ լինի, միշտ պետք է ինքնակրթվի, քանի որ միշտ էլ ցանկացած տարիքում կան սովորելու նոր բաներ։ Ինքնակրթությունը մասնագիտական կողմնորոշման համար շատ լավ միջոց է, քանի որ հիմա կան բազմատեսակ համալսարաններ, և մեծ ընտրություն, իսկ ինֆորմացիան լիքն է, և հնարավոր է ամեն ինչից ստանալ բազային գիտելիքներ։

Իմ կարծիքով ինքնակրթվելը դա միայն գրքեր կարդալը և ինչ-որ մասնագիտության մեջ խորանալը չէ, այլ նաև արվեստով զբաղվելը։ Ես ինքս այս շրջանում պատրաստում եմ տարբեր զարդեր և գրեթե ամեն օր դիտում եմ պատրաստման և դիզայնի բազմազան տեսանյութեր, որը ես համարում եմ ինքնակրթություն։ Ընդհանուր առմամբ ես ինձ համարում եմ ինչ-որ չափով ինքնակրթվող մարդ, քանի որ թեկուզ քննական առարկաներից, կան առարկաներ, որոնք ես ինքնուրույն եմ պարապում, մինչդեռ մնացածները գնում են հատուկ պարապմունքների։

Ես կարծում եմ, որ այս դարը գնում է դեպի ինքնակրթության, քանի որ այս տարիներին կան մարդիկ, ովքեր նույնիսկ համալսարան չեն գնում, այլ իրենք իրենց համար սովորում են ինչ-որ մասնագիտություն և աշխատում։ Ես կարծում եմ, որ դա մի կողմից լավ է, մի կողմից վատ։ Լավ է այն առումով, որ եթե մարդ ունի տվյալ մասնագիտության մեջ տաղանդ, ապա նա կարող է հեշտությամբ սովորել, սակայն եթե նա լինի թեկուզ լավ մասնագետ, հնարավոր է բարձ վարձատրվող աշխատավայրում համալսարանի կրթության և դիպլոմի բացակայության պատճառով նրան մերժեն, որտեղ էլ արդեն հայկական մենթալիտետն ու մտածելաձևն է առաջ գալիս։

Русский язык

Как я преодолеваю трудности. Мои универсальные советы.

В общем, есть три пути преодоления и решения проблем в психологии. Первое – приспособиться к ситуации, второе – изменить ситуацию, третье – выйти из сложившейся ситуации. Обычно я всегда стараюсь руководствоваться третьим вариантом, однако, если попадаю в какую-то проблему, стараюсь изменить ситуацию, потому что не люблю подстраиваться под ситуацию, которая мне не по душе. Я в том возрасте, когда мои проблемы связаны с экзаменами, школой и будущей профессией. Поскольку я не такой уж проблемный человек, я обычно не сталкиваюсь с большим количеством проблем. До сих пор мои самые большие проблемы были связаны только с подростковым возрастом, что нормально и со временем разрешилось само собой.